• Linkedin Group
  • Facebook Page

Բարի գալուստ Էյ Էֆ Ջի Աուդիտ
Վարեք Ձեր Բիզնեսը Ճիշտ ՈՒղղությամբ

Մեր մասին

Յուրաքանչյուր մեծ գաղափար ունի իր պատմությունը, ահա Մերը

2014 թ․հոկտեմբերի 27-ին Էյ. Էֆ. Ջի. Աուդիտ ՍՊԸ-ն դարձել է միջազգային աուդիտորական և հաշվապահական ընկերությունների խմբի` «EuraAudit International» լիիրավ անդամ։ www.euraaudit.org

Էյ Էֆ Ջի Աուդիտ ՍՊԸ-ն անկախ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող կազմակերպություն է հիմադրված 2010թ-ի փետրվար ամսին: 2010թ. մարտին կազմակերպությունը ստացել է աուդիտորական ծառայությունների մատուցման լիցենզիա:

Մեր նպատակն է մատուցել միայն որակյալ ծառայություններ իր հաճախորդներին համաձայն տեղական օրենսդրությանը և միջազգայնորեն ընդունված ստանդարտներին:

Էյ Էֆ Ջի Աուդիտը մատուցում է աուդիտի, հաշվապահության, բիզնեսի խորհրդատվության, կառավարչական և ֆինանսական խորհրդատվության, հարկային և մաքսային պլանավորման խորհրդատվության, իրավական խորհրդատվության և այլ մասնագիտական ծառայություններ:

Պրոֆեսիոնալների թիմը` տիրապետելով անհրաժեշտ գիտելիքներ, ունակություններ և փորձառություն, մասնակցում է բոլոր աշխատանքներին:

Թիմի ունակությունը իրականացնելու որակյալ աուդիտ հիմնվում է կազմակերպության բիզնես պրոցեսների, հաշվապահական ընթացակարգերի, ներքին վերահսկողության և ֆինանսական հաշվետվողականության համակարգերի մասին պատկերացում կազմելու վրա:

Հաշվի առնելով այդ մեր թիմը կազմված է փորձառու անհատներից, որոնք ունեն համապատասխան ոլորտային մասնագիտացումներ և ունակություններ:

Ֆինանսական հաշվետվություններ 31.12.2017 դրությամբ

Հաճախորդներ 2017